Jump to content

Անխորտակելին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անխորտակելին
ռուս.՝ Несокрушимый
Երկիր Ռուսաստան
Ժանրռազմական ֆիլմ, դրամա և պատմական ֆիլմ
Թվական2018
Լեզուռուսերեն
ՊրոդյուսերԱլեքսեյ Պիմանով և Օլգա Պոգոդինա
ԴերակատարներԱնդրեյ Չեռնիշով, Վլադիմիր Եպիֆանցև, Օլգա Պոգոդինա և Սերգեյ Գորոբչենկո
Տևողություն85 րոպե
Բյուջե300 000 000 ₽[1]

«Անխորտակելին» (ռուս.՝ «Несокрушимый»), ռուսական դրամատիկական ռազմական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Կոնստանտին Մաքսիմովը 2018 թվականին։ Գլխավոր դերերը կատարել են Անդրեյ Չեռնիշովը, Վլադիմիր Եպիֆանցևը, Օլգա Պոգոդինան և Սերգեյ Գորոբչենկոն։

Ռուսաստանում ֆիլմը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 25-ին[2]։ Հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 18-ին Ռուսաստանի Առաջին ալիքով։

Ֆիլմի հիմքում ընկած է Սեմյոն Կոնովալովի հրամանատարության ներքո խորհրդային ԿՎ-1 տանկի անձնակազմի սխրանքի իրական պատմությունը, որը 1942 թվականի հուլիսի 13-ին ընդունել է անհավասար մարտը Ռոստովի մարզի Տարասովսկի շրջանի Նիժմեմիտյակին խուտորի շրջանում և ոչնչացրել է 16 տանկ, 2 զրահամեքենա և 8 ավտոմեքենա՝ հակառակորդի կենդանի ուժով[3]։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանման աշխատանքները («Տանկիստներ» աշխատանքային անվանումով[4]) սկսվել է 2016 թվականի սեպտեմբերի 15-ին Մոսկվայի մարզի Մոժայսկի շրջանում[5][6] և իրականացվել ՌԴ մշակույթի նախարարության և ռուսական ռազմապատմական միության աջակցությամբ։

Ֆիլմում ակտիվորեն օգտագործվում են համակարգչային հատուկ էֆեկտներ։ Համակարգչային գրաֆիկայի ավելի քան 150 պլաններ ստեղծվել են ռուսական CARBONCORE-vfx ստուդիայի կողմից[7]։

Ֆիլմի սաունդթրեքի երգերից մեկը ձայնագրել է Գարիկ Սուկաչյովը[8]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը չի վերարտադրում Սեմյոն Կոնովալովի սխրանքի իրական պատմությունը։ Կոնովալովի իրական սխրանքի էությունն այն էր, որ նա թշնամու մեքենաները գնդակոծում էր դարաններից՝ անընդհատ փոխելով դիրքը, որպեսզի գերմանացիները մտածեն, թե իբր խորհրդային տանկերը շատ են, քանի որ բուն ԿՎ-1-ը սկզբում չէր երևում։

«Аргументы и факты» թերթի մեկնաբան Անդրեյ Սիդորչիկն այսպես է բնութագրել ֆիլմը. «Այնպիսի տպավորություն է, որ հեղինակները, կենտրոնանալով հարցի տեխնիկական կողմի վրա, մոռացել են այն մասին, որ ֆիլմում դեռ պետք է լինեն կենդանի մարդիկ, որոնց պատմությունները և ստիպում են հանդիսատեսին կարեկցել տեղի ունեցածին»[9]։

Անդրեյ Արխանգելսկին («Огонёк» ամսագիր), ըստ պատշաճի գնահաելով ֆիլմի տեխնիկական կողմը, նշել է, որ մտացածին սիրային գիծը և իրական իրադարձությունների շրջումը ժապավենը դարձնում են վոդևիլ. «Ճիշտ է պատերազմում միշտ էլ ավելի հետաքրքիր է հորինվածքը, եթե այդ բառն այստեղ տեղին է։ Սխալ հասկացված հայրենասիրության պատճառով հեղինակները ստիպված են նորովի մտածել սխրանքի հանգամանքները, և դրա պատճառով նույնիսկ ճշմարիտ սխրանքը համոզիչ չի թվում։ Մտացածինի հանդեպ հիվանդագին հակում, իսկ ըստ էության՝ պատմության խեղաթյուրում, ինչի վտանգի մասին մեզ անընդհատ զգուշացնում են. սա իր տեսակի մեջ հայրենասիրական կինոյի հավերժական առեղծվածն է»[10]։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Վալերի Բայկեև, Կոնստանտին Մաքսիմովի մասնակցությամբ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Կոնստանտին Մաքսիմով
  • Բեմադրող օպերատոր՝ Ելենա Իվանովա
  • Կոմպոզիտոր՝ Օլեգ Վոլյանդո

2018 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ֆիլմի հատուկ փակ ցուցադրություն՝ Թամանյան և Կանտեմիրովյան դիվիզիաների զինծառայողների համար, միջոցառումը նվիրված էր տանկիստի օրվան[12]։

Ռուսաստանում ֆիլմը դիտել է (23.12.2018) 1 128 775 հանդիսատես, դրամարկղային հասույթ՝ 258 620 279 ռուբլի[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.kinobusiness.com/movies/nesokrushimyy/
  2. Павел Кутаренко (2018 թ․ սեպտեմբերի 8). «Фильм о подвиге танкистов «Несокрушимый» выйдет в прокат в октябре». Звезда. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. Анна Багрова (2018 թ․ ապրիլի 17). «105-й Кинорынок. Презентация компании Fox». Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. «Итоги работы Российского павильона на 71-м Каннском международном кинофестивале и кинорынке». kinobusiness.com. 2018 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. «Погодина: На фильм «Несокрушимый» стоит идти всей семьёй». НСН. 2018 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. ««Ода Фильм Продакшн» снимает военно-историческую драму «Танкисты»». kinobusiness.com. 2016 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. «НЕСОКРУШИМЫЙ — CARBONCORE». carboncore.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. 8,0 8,1 8,2 Алена Сластенина (2018-08-29). «Условия были приближены к боевым – Андрей Чернышов рассказал о съемках фильма «Несокрушимый»». Звезда. Վերցված է 2018-09-13-ին.
  9. «Крушение «Несокрушимого». Танки есть, а где герои?» (ռուսերեն). Аргументы и факты. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. Танк в кустах. «Несокрушимый» разминулся с правдой о войне, считает Андрей Архангельский
  11. Татьяна Зимняя (2017 թ․ ապրիլի 13). «Ольга Погодина об актере Степанове: «Мы ждем Васю на съемочной площадке»». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. Константин Коковешников (2018 թ․ սեպտեմբերի 10). ««Как будто окунулся в 1942»: ко Дню танкиста военнослужащим организовали закрытый показ ленты «Несокрушимый»». Звезда. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  13. «Несокрушимый». Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.